Իրանի նախագահ Հասան Ռոհանին հավանություն է տվել մեջլիսի (խորհրդարանի) օրինագծին, որի համաձայն Պենտագոնը համարվում է ահաբեկչական կազմակերպություն: Այս մասին հայտնել Է Tasnim գործակալությունը։
Նախագիծն իրենից ներկայացնում է անցած տարվա ապրիլին Իրանում ընդունված օրենքի փոփոխություն, որի շրջանակներում արգելված կազմակերպություն է ճանաչվել ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունը: Այժմ ահաբեկիչների թվում են Պենտագոնի բոլոր անդամները և դրա հետ կապված հիմնարկներն ու կազմակերպությունները:
Մինչ այդ նախագիծը հավանության է արժանացել Իրանի Սահմանադրության պահապանների խորհրդի կողմից՝ այն մարմնի, որը ստուգում է օրինագծերի՝ երկրի Սահմանադրությանը և իսլամական նորմերին համապատասխանությունը:
Հիշեցնենք, որ հունվարի 7-ին մեջլիսը քվեարկել է Պենտագոնը՝ ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու օգտին: Օրինագծին կողմ են քվեարկել 238 պատգամավորներից 228-ը։ Նախաձեռնությունը դարձել է Բաղդադի օդանավակայանի շրջանում ԱՄՆ-ի հրթիռային հարվածի պատասխանը, որի հետևանքով զոհվել Է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







