Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է ՌԴ-ի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի՝ սեպտեմբերի 29-ին Սոչիում կայացած բանակցությունների ֆոնին սիրիական Իդլիբում իրավիճակի կայունացման մասին։
«Ժամանակ առ ժամանակ (Իդլիբում) տեղի են ունենում որոշ խախտումներ, ընդհանուր առմամբ, ձեռնարկված միջոցառումների շրջանակներում պահպանվում է հրադադարը և կայունությունը։ Իրավիճակը հանգիստ է դարձել Սոչիում մեր նախագահի և պարոն Պուտինի հանդիպումից հետո»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ Աքարի հայտարարությունը մեջբերում է Թուրքիայի պաշտպանության նախարարության կայքը։
Միևնույն ժամանակ, նա սիրիական բանակի վրա է դրել Դամասկոսում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Իդլիբում տասը խաղաղ բնակիչների զոհվելու պատասխանատվությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







