Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 07:15

Նիդերլանդների ԱԳ նախարարը ջանքեր կգործադրի գերիների խնդիրը ԵՄ օրակարգում պահելու համար

Նիդերլանդների ԱԳ նախարարի պաշտոնակատար Բեն Կնապենը պատասխանել է  օգոստոսի 6-ին խորհրդարանի պատգամավոր Դերկ յան Էպինկի հասցեագրած գրավոր հարցերին, որոնք վերաբերում են հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, ինչպես նաև ադրբեջանցի ընդդիմադիր գործիչների դատական վճիռների մեջ ներգրավված ադրբեջանցի դատավորներին և դատախազներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարը, մասնավորապես, հաստատել է ադրբեջանական դատարանների կողմից հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց ապօրինի ազատազրկման դատապարտելու փաստը։ Ավելին, Բեն Կնապենը նշել է, որ իրազեկ է այդ նույն դատավորների ու դատախազների՝ ադրբեջանական ընդդիմադիր ՀԿ-ների սև ցուցակում ներառված լինելու փաստով։

Շարունակելով նույն թեման՝ նախարարը հիշատակել է Ադրբեջանի՝ մի շարք միաջազգային համաձայնագրերով ստանձնած պարտավորությունների մասին, որոնք նախատեսում են ազատազրկվածների նկատմամբ վերաբերմունքի ձևերը, նրանց պահման վայրերի պայմանները և հղում է արել տարբեր աղբյուրների, ըստ որոնց, Ադրբեջանի բանտերը չեն համապատասխանում միջազգային չափանիշներին։

Պատասխանելով Ադրբեջանում հայ ռազմագերիներին նկատմամբ անկախ դատական գործընթացների մասին հարցին՝ Բեն Կնապենը նշել է, որ, ընդհանուր առմամբ, այդ երկրում անկախ դատավարությունը և օրենքի գերակայությունը հարցականի տակ են, ինչի մասին են վկայում «Freedom House»-ի կողմից Ադրբեջանին տրված ցածր ցուցիչները։

Նախարարն իր նամակում ընդգծել է հայ գերիների անհապաղ ազատ արձակման կարևորությունը՝ հղում անելով ԵՄ հայտարարություններին։

Նիդերլանդների կողմից հավելյալ ճնշում բանեցնելու վերաբերյալ պատգամավորի հարցադրմանը նախարարն արձագանքել է՝ նշելով, որ ինչպես իր նախորդներն, ինքը ևս ջանքեր կգործադրի գերիների խնդիրը ԵՄ օրակարգում պահելու համար՝  այս ուղղությամբ առաջընթաց արձանագրելու նպատակով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+