Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:38

Բրիտանացիները զարմացած են Բայդենի մամուլի ասուլիսի լուսանկարից

Բրիտանացիները զարմացած են Բայդենի մամուլի ասուլիսի լուսանկարից

Բրիտանական Daily Mail թերթի ընթերցողներն ակտիվորեն քննարկում են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ նախօրեին Աֆղանստանում տիրող իրավիճակին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ արված լուսանկարը, փոխանցում է «РИА Новости»-ն:

Բայդենին նկարահանել են Fox News-ի լրագրողի հետ բանավեճի ժամանակ, որը խստորեն քննադատել է Աֆղանստանից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման կազմակերպումը, որտեղ ԻՊ-ի ահաբեկիչների գրոհների հետևանքով զոհվել են 13 ամերիկացի զինծառայողներ և բազմաթիվ խաղաղ բնակիչներ: Օգտատերերի մեծ մասը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի անկեղծությունը՝ նշելով, որ նա դժվար թե հասկանա տեղի ունեցածի լրջությունը։

«Նա ընդհանրապես գիտակցո՞ւմ է այդ ամենի ճշմարտացիությունը, որ մարդիկ են զոհվում, իսկ իրավիճակը շարունակում է թեժանալ։ Հեռացրեք այս հիմարին Սպիտակ տնից և վերադարձրեք Թրամփին, քանի դեռ Ամերիկան ևս մեկ պատերազմ տանուլ չի տվել»,- կոչ է արել P. Botter-ը։

«Նա թքած ունի։ Իր քաղաքական կարիերայի ընթացքում նա ոչնչի չի հասել, միայն բազմապատկել է իր կարգավիճակը»,- կարծում է Laliem-ը։ «Ինչու ոչ ոք դեռ չի ստիպել նրան անցնել ճանաչողական ունակությունների թեստ»,- հարցնում է The snitch մականունով ընթերցողը։

Ամերիկացի զինվորականների դուրսբերումը պետք է ավարտվի մինչև օգոստոսի 31-ը: Մինչ այդ «Թալիբան» շարժման գրոհայինները վերահսկողության տակ են վերցրել երկրի գրեթե ողջ տարածքը։ Թալիբներին դիմադրության միակ օջախը մնում է Փանջշերի նահանգը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+