Մարտի 24-ին եվրոպական 200 քաղաքներում տեղի կունենա համատեղ գործողություն՝ ի հիշատակ համաճարակի զոհերի: Կեսօրին նախատեսված է համաեվրոպական լռության րոպե:
DW-ի համաձայն՝ նախաձեռնությունը հեղինակել է Եվրոպական քաղաքների ասոցիացիան:
Աշխարհի շատ երկրներ արդեն անցկացրել են իրենց սեփական, ազգային հիշատակի միջոցառումները: Հիշատակի միջոցառումներ տեղի են ունեցել Իտալիայում, Իսպանիայում, Չեխիայում, Մեծ Բրիտանիայում, Լեհաստանում, Շվեյցարիայում: Բայց չորեքշաբթի օրը՝ լռության խորհրդանշական րոպեն, պետք է միավորի Եվրոպայի և ամբողջ աշխարհի սգավորներին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







