Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:38

Իսրայելը գիշերը երկրորդ անգամ գրոհել Է ՀԱՄԱՍ-ի դիրքերը Գազայի հատվածում

Իսրայելի պաշտպանության բանակը կրկին գրոհել Է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ արմատական խմբավորման ռազմական դիրքերը։ Ինչպես ուրբաթ հայտնել է պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը, հարվածը հասցվել է ի  պատասխան պաղեստինցի ծայրահեղականների կողմից իսրայելական տարածքի հրթիռակոծման, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ավելի վաղ առավոտյան Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել է վեց հրթիռ։ Ի պատասխան դրան՝ մեր ռազմաօդային ուժերը քիչ առաջ հարված են հասցրել Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական օբյեկտներին, այդ թվում՝ զենքի արտադրության օբյեկտին»,- ասված Է ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայության Twitter-ում հրապարակված հոդվածում:

Ուրբաթ գիշերը ՑԱԽԱԼ-ը մի շարք հարվածներ է հասցրել Գազայում ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին՝ ի պատասխան այնտեղից նրանց ամրացված պայթուցիկով օդապարիկների արձակմանը: Հարձակման ընթացքում կործանիչները, թռչող սարքերը և ՑԱԽԱԼ տանկերը գրոհել են Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա ենթակառուցվածքը և ռազմական հենակետը: Դրանից հետո իսրայելցի զինվորականները հայտնել են, որ Գազայի հատվածից պաղեստինցի արմատականները ուրբաթ առավոտյան վեց հրթիռ են արձակել Իսրայելի հարավի տարածքի ուղղությամբ:

Գազայի հատվածից իսրայելական տարածք պայթուցիկով գնդերի արձակումը վերսկսվել Է օգոստոսի սկզբին երկարատև դադարից հետո: Նման գործունեության արդյունքում Իսրայելում գրանցվել են մի քանի տասնյակ հրդեհներ, տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+