Ռուսաստանում անցած մեկ օրում գրանցվել է COVID-19 վարակի 5509 դեպք, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը:
Նշվում է, որ վարակվածների 25 տոկոսի մոտ հիվանդությունն ընթանում է առանց ախտանիշների։
Անցած օրվա ընթացքում երկրում մահացել է 129 մարդ, ևս 9322 հիվանդ դուրս է գրվել հիվանդանոցներից:
Կորոնավիրուսի համաճարակի ընթացքում երկրում գրանցվել է վարակման 834 499 դեպք, բուժվել է 629 655 մարդ, մահացել է 13 802-ը:
Հիշեցնենք, որ մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել էր COVID-19 կորոնավիրուսի նոր տեսակի բռնկում: ԱՀԿ-ն բոլոր երկրներին կոչ է արել միանալ վարակի դեմ պայքարին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







