Իսրայելի պաշտպանության բանակը հուլիսի 26-ին հայտնել է Լիբանանի հարավում փոքր անօդաչու թռչող սարքի կործանման մասին: Ինչպես հաղորդում է ТАСС-ը, hամապատասխան հայտարարությունը տարածել է բանակի մամուլի ծառայությունը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWSru.co.il կայքը, Իսրայելի բանակը «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգեր է տեղակայել երկրի հյուսիսային սահմանին՝ վախենալով Լիբանանի կամ Սիրիայի կողմից հրթիռային հարձակումներից։
Նշվում է, որ ԱԱԻ-ն բարձր պատրաստվածության վիճակում է՝ կապված լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման սպառնալիքների հետ՝ մոտ մեկ շաբաթ առաջ Սիրիայի հարավ-արեւմուտքում թիրախներին ավիահարվածի հետեւանքով զինյալների զոհվելու համար վրեժխնդիր լինելու համար:
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Լիբանանն ու Սիրիան պատասխանատու կլինեն Իսրայելի վրա ցանկացած հարձակման համար, որն իրականացվում է իրենց տարածքներից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







