Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը դատապարտում են խաղաղ հավաքների ու ցույցերի համընդհանուր սկզբունքներին ոչ համահունչ բռնության դրսևորումները։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։
«Միացյալ Նահանգներն ամենայն լրջությամբ է վերաբերում դիվանագիտական շինությունների պաշտպանության իր պարտավորությանը, և դրա ապահովման նպատակով մենք աշխատում ենք տվյալ վայրի իրավապահների հետ», -ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ խոսքի ազատությունն ու խաղաղ հավաքների իրավունքը պաշտպանված են ԱՄՆ Սահմանադրությամբ, սակայն բռնության դեպքերում համարժեք արձագանք կապահովվի իրավապահների կողմից։ Դեսպանատունը բոլոր ցուցարարներին կոչ է անում պահպանել հավաքների խաղաղ ընթացքը և հանդես բերել զսպվածություն։
Նշենք, որ ինչպես ԱՄՆ — ում, այնպես էլ մի շարք այլ երկրներում, Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրման ֆոնին բողոքի ակցիաներ են տեղի ունենում հայ և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների միջև:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







