Ռուսաստանում COVID-19 վարակի դեպքերի թիվը գերազանցել է 800 հազարը։ Անցած մեկ օրում վարակվածների թիվն ավելացել է 5811-ով, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով օպերատիվ շտաբին:
Մեկ օրում մահացել է 154 մարդ, հիվանդանոցներից դուրս են գրվել 8444-ը։
Նշվում է, որ վարակվածների մեկ քառորդը կլինիկական դրսևորումներ չունի, այսինքն՝ հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների։
Ընդամենը համաճարակի սկսվելուց ի վեր երկրում գրանցվել է վարակման 800 849 դեպք, 588 774 մարդ արդեն բուժվել է, 13 046-ը՝ մահացել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







