Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուրբաթ օրը կայացած նիստում որոշում է ընդունել Սահմանադրության փոփոխության մասին օրենքի վերաբերյալ համառուսաստանյան քվեարկության արդյունքները հաստատելու մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ փաստաթղթի համաձայն՝ քվեարկության արդյունքում փոփոխությունները պաշտպանել է քվեարկածների 77,92 տոկոսը, Հիմնական օրենքում կատարված փոփոխություններին դեմ է արտահայտվել 21,27 տոկոսը:
Քվեարկությանը մասնակցել է ընտրողների 67,97 տոկոսը:
Հիշեցնենք, որ նախօրեին կայացել է ՌԴ Սահմանադրության փոփոխությունների համառուսաստանյան քվեարկությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







