Ֆրանսիայի կառավարությունը՝ վարչապետ Էդուար Ֆիլիպի գլխավորությամբ, հրաժարական է տվել։ Այս մասին ասված է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է ouest-france.fr-ն։
Երկրի նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել է Էդուար Ֆիլիպի հրաժարականը։
«Էդուար Ֆիլիպն այսօր կառավարության հրաժարականի դիմում է ներկայացրել հանրապետության նախագահին, որը նա ընդունել է»,- նշվում է հաղորդագրության մեջ: Կառավարության անդամների հետ նա ընթացիկ գործերով զբաղվում է մինչև նոր կառավարության նշանակումը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







