Ռուսաստանի Սահմանադրության փոփոխությունների քվեարկության արդյունքները նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ վստահության հաղթանակն է: Այս մասին, ինչպես հաղորդում Է ՏԱՍՍ-ը, հինգշաբթի լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ըստ էության, դե ֆակտո կայացել է նախագահի վստահության մասին հաղթական հանրաքվե»,-ընդգծել է Պեսկովը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ փոփոխությունների թեմայի նկատմամբ ռուսաստանցիների բարձր հետաքրքրությունը հեշտ է կանխատեսվել։
«Բայց, իհարկե, աջակցության ու մասնակցության նման բարձր մակարդակը, որն այսօր արդեն արձանագրվել է, շատ դժվար էր կանխատեսել»,- ասել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանում նախօրեին սահմանադրական փոփոխությունների հանրաքվե էր անցկացվել։ ՌԴ ԿԸՀ-ի տվյալներով՝ Սահմանադրության փոփոխությունները պաշտպանել է քվեարկածների 77,92 տոկոսը, դեմ է արտահայտվել 21,27 տոկոսը: Քվեարկությանը ընդհանուր մասնակցությունը կազմել է 65 տոկոս։