Վերջին մի քանի օրերին Եվրոպայում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թվի աճ է գրանցվել: Այս մասին Կոպենհագենում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն, որը հեռարձակվել է Facebook-ում:
Մինչ եվրոպական տարածաշրջանում հայտնում են վարակման գլոբալ դեպքերի մասնաբաժնի կրճատման մասին, տարեսկզբի համեմատությամբ՝ տարածաշրջանում արձանագրվել է գրեթե 20 000 նոր դեպք և ավելի քան յոթ հարյուր զոհ՝ օրական։
«Անցյալ շաբաթ մի քանի ամսվա ընթացքում առաջին անգամ Եվրոպայում նկատվել է շաբաթական դեպքերի քանակի զգալի աճ»,- նշել է նա։
Կլյուգեն պարզաբանել է, որ կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը վերջին երկու շաբաթներին աճել է 30 երկրներում: Այդ երկրներից 11-ում արձանագրվել է հատկապես հիվանդացության սուր աճ։ Միևնույն ժամանակ Իսպանիայում, Գերմանիայում, Լեհաստանում և Իսրայելում իշխանությունները օպերատիվ կերպով արձագանքել են COVID-19-ի նոր դեպքերի աճին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







