Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը հրապարակել է հոր լուսանկարը։
«Ես կորցրել եմ հորս՝ Ավեդիս Փեյլանին, վաղ տարիքում։ Ես միշտ երախտապարտ եմ հորս այն բոլոր արժեքների համար, որոնք նա տվել է ինձ»,- գրել է Փայլանը։
Հիշեցնենք՝ Կարո Փայլանի ընտանիքը Մալաթիայից է։ Նա Թուրքիայի Մեջլիսի պատգամավոր է վերընտրվել 2018 թվականին։
Կարո Փայլանը Էրդողանի ռեժիմի հետևողական քննադատներից մեկն է, այդ թվում նաև` Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։ 2016 թվականի ապրիլին խորհրդարանի նիստերից մեկի ժամանակ Փայլանը հանդես եկավ նախաձեռնությամբ` պահանջելով խորհրդարանական հանձնաժողով ձևավորել և հետաքննել 7 հայ պատգամավորներին Օսմանյան կայսրության տարիներին ձերբակալելու և սպանելու մասին գործը։
Պատգամավորների անունները կարդալով` Փայլանը հայերեն ասաց. «Աստված հոգիները լուսավորի»։ Հայ պատգամավորը նաև բազմիցս կոչ է արել երկրի իշխանությանը ընդունել սեփական պատմությունը և ճանաչել հայ ժողովրդի ցեղասպանության փաստը։
https://www.facebook.com/792138110876107/posts/3055105747912654/?d=n
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







