Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը, վերջին տվյալներով, կազմում է 8,583,838 մարդ, ապաքինվածների թիվը ՝ 4,532,547, մահվան ելքերի թիվը ՝ 456,428: Այս մասին տեղեկանում ենք worldometers.info կայքից։
Վարակվածների թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է, որտեղ հաստատվել է կորոնավիրուսի 2,263,651 դեպք: Մահացել է 120,688 մարդ, ապաքինվել է 930,994 մարդ։
Երկրորդ տեղում Բրազիլիան է, այս երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 983,359 դեպք, մահացել է 47,869 մարդ, վերականգնվել է 520,360 հիվանդ:
Այնուհետև հաջորդում է Ռուսաստանը՝ կորոնավիրուսի 561,091 հաստատված դեպք, մահացել է 7,660 մարդ, ապաքինվածների թիվը՝ 313,963:
Հնդկաստանում հաստատվել է կորոնավիրուսի 381,091 դեպք, մահվան ելքերի թիվը՝ 12,604, ապաքինվածների թիվը՝ 205,182:
Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի 300,469 դեպք, մահվան ելքերի թիվը՝ 42,288: Այնուհետև հաջորդում է Իսպանիան. այդ երկրում հաստատվել է կորոնավիրուսային վարակով վարակվելու 292,348 դեպք, մահերի թիվը՝ 27,136:
Պերուում հայտնաբերվել է կորոնավիրուսի 244,388 դեպք, մահվան ելքերի թիվը 7,461 է, վերականգնվել է 131,190 հիվանդ:
Իտալիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 238,159 դեպք,մահացել է 34,514, ապաքինվել է 180,544 հիվանդ ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







