Apple-ը 100 միլիոն դոլարան արժողությամբ ծրագիր է մշակում ընկերության ներսում ռասսայական արդարությունը խթանելու համար, այս մասին հայտատարել է ընկերության գործադիր տնօրեն Թիմ Քուքը, գրում է Forbes-ը :
Այդպիսով Apple-ը միացել է այն մեծ թվով կորպորատիվ առաջնորդներին, որոնք ստիված են արձագանքել աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո ծավալված բողոքի ցույցերում հնչող՝ ռասսայական խտրականությունը վերացնելու կոչերին:
Քուքը հայտնել է , որ կընդլայնի իր աշխատակազմը, ինչպես կհամագործակցի այն մատակարարող ընկերությունների հետ, որոնց ղեկավարները սևամորթ ձեռնարկատերեր են:
Ընկերության տվյալներով՝ ԱՄՆ-ում իր անձնակազմի ընդհանուր թվի 24%-ը կազմում են էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչներ, իսկ վերջերս աշխատանքի ընդունվածների՝ 31% -ը:
Հիշեցնենք, որ վերջերս սևամորթներին աջակցելու նմանատիպ միջոցառում էր նախաձեռնել նաև Adidas-ը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







