Սպորտային հագուստ և պարագաներ արտադրող Adidas ընկերություն-ը հայտարարել է, որ ընկերությունը պլանավորում է նոր հաստիքների նվազագույնը 30% -ը լրացնել սևամորթներով կամ լատինամերիկացիներով, գրում է TechnoToday-ը:
Երեքշաբթի ընկերությունը հայտարարել է, որ այդ որոշումը կայացրել է՝ ի պատասխան սևամորթ Ջորջ Ֆյոյդի սպանության և դրան հետևած արդարության պահանջով բողոքի ալիքի:
Վերջին օրերին, Adidas-ի հյուսիս-ամերիկյան մասնաճյուղերի հարյուրավոր աշխատակիցներ աշխատանքից բացակայում են՝ցույցերին միանալու համար և ընկերությունից պահանջում են աջակցել սևամորթ աշխատակիցներին:
Նշվում է, որ Adidas-ը, ինչպես այլ սպորտային հագուստ արտադրող ընկերություններ, սևամորթ մարզիկների հետ գործարքներից մեծ եկամուտ են ստացել, իսկ սևամորթների մշակույթը նրանց համար եղել է ոգեշնչման աղբյուր:
«Անցած շաբաթների իրադարձությունները ստիպել են մեզ մտածել, թե ինչ կարող ենք անել ռասիզմը պաշտպանող ուժերի դեմ պայքարում »,-հայտարարել է Adidas-ի գլխավոր տնօրեն Կասպեր Ռորստեդը:
Ընկերությունը հայտարարել է, որ առաջիկա 4 տարում առնվազն 20 միլիոն դոլարի ներդրում կկատարի սևամորթների համայնքներին աջակցող 3 ծրագրերում:
© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.



