Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+2°
  • Կապան+4°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 22:21
Շտապ Հութիները հարձակվել են Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման գործարանի վրա

Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին չմիանալը ռացիոնալ որոշում էր․ Կոբախիձե

Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին չմիանալը ռացիոնալ որոշում էր․ Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին չմիանալու որոշումը ռացիոնալ և պրագմատիկ է համարել։ Այս մասին նա հայտարարել է լրագրողներին՝ պատասխանելով ռուսական դիզելային վառելիքի նկատմամբ ԱՄՆ սահմանափակումների մեղմացման մասին հարցին, հայտնում է Վրաստանի հանրային հեռարձակողը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 9-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել էր ամերիկյան և համաշխարհային շուկաներ նավթ և նավթամթերք մատակարարելու Ռուսաստանի պատրաստակամության մասին։

Թրամփը հոկտեմբերի 10-ին հայտարարել էր Պուտինի հետ բանակցություններից հետո ձեռք բերված պայմանավորվածության մասին։ Թրամփի խոսքով՝ Ռուսաստանն ԱՄՆ և համաշխարհային շուկաներին կմատակարարի 1,8 մլն տոննա դիզելային վառելիք։

Կոբախիձեն հիշեցրել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին չմիանալու՝ Թբիլիսիի որոշմանը լայնածավալ արշավ էր հաջորդել։ Նրա գնահատմամբ՝ այժմ պատժամիջոցների մեղմացումը հաստատում է այդ որոշման հիմնավորվածությունը։

«Մենք ժամանակին բացարձակապես ռացիոնալ, պրագմատիկ, ճիշտ և այլընտրանք չունեցող որոշում ենք կայացրել՝ չմիանալով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին»,- ասել է նա։

Կոբախիձեի հայտարարությունը հնչել է նույն օրը, երբ ՌԲԿ-ն հայտնել էր, որ «Ռոսպոտրեբնադզոր»-ը ժամանակավորապես արգելել էր Ռուսաստան ներմուծել վրացական մի շարք արտադրողների գինիներ, կոնյակ, գարեջուր և ոչ ալկոհոլային ըմպելիքներ։ Արգելքի տակ էին հայտնվել, մասնավորապես, «Թելիանի Վելի», «Թբիլվինո» և «Վայնմեն» ընկերությունների գինիները, ինչպես նաև վրացական արտադրության Coca-Cola-ն և «Նաբեղլավի» հանքային ջուրը։

Ռուսաստանը շարունակում է մնալ վրացական գինու արտահանման գլխավոր շուկան։ Այս տարվա հունվար-օգոստոսին Վրաստանը Ռուսաստան էր արտահանել 34,8 հազար տոննա գինի՝ 102,2 մլն դոլար արժողությամբ, ինչը երկրի ընդհանուր գինու արտահանման գրեթե երկու երրորդն է։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+