Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Աբբաս Արաղչին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ու անվտանգության հարցերը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը։
Գերատեսչության տվյալներով՝ Բայրամովը ցավակցություն է հայտնել իրանցի գործընկերոջը՝ քրոջ մահվան կապակցությամբ։
«Բայրամովը համբերություն է մաղթել հանգուցյալի ընտանիքին և հարազատներին։ Կողմերը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանում առկա իրավիճակի և անվտանգության հարցերի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նախարարները քննարկել են նաև Ադրբեջանի և Իրանի հարաբերությունների ներկա վիճակն ու դրանց զարգացման հեռանկարները։
Արաղչին քրոջ մահվան մասին հայտնել էր հոկտեմբերի 1-ին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







