Գերմանիայի արևմուտքում՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի Շպանգդալեմ ավիաբազայի մոտակայքում, F-16 կործանիչ է վթարի ենթարկվել, հայտնել DW-ն։
Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 22-ին։ ԱՄՆ ՌՕՈւ ներկայացուցիչները հայտնել են, որ օդաչուն հասցրել է անվտանգ կատապուլտվել և ողջ է մնացել։ Այֆել-Բիտբուրգ-Պրյում շրջանի տվյալներով՝ պատահարի հետևանքով մեկ մարդ վիրավորվել է։
Գերմանական n-tv հեռուստաալիքի փոխանցմամբ՝ արտակարգ դեպքը տեղի է ունեցել ուսումնական թռիչքի ընթացքում, իսկ Volksfreund թերթը նշում է, որ միջադեպը գրանցվել է վայրէջքի պահին։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու հրշեջ ծառայությունները: Հետաքննություն է ընթանում վթարի պատճառները պարզելու համար։
Ամերիկյան զինուժը Գերմանիայի տարածքում տեղակայված է շուրջ 20 հիմնական ռազմական օբյեկտում։ Այն ԱՄՆ-ից դուրս գտնվող ամենամեծ ամերիկյան ռազմաբազան է, որը ծառայում է որպես հիմնական լոգիստիկ հանգույց Մերձավոր Արևելք, Աֆրիկա և Արևելյան Եվրոպա զորքերի ու մատակարարումների տեղափոխման համար։
ԱՄՆ ՌՕՈւ-ն այստեղ ներկայություն ունի 1950-ական թվականներից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության առաջին ժամկետի ընթացքում դիտարկվում էր զորքերը նշված վայրերից դուրս բերելու ծրագիր, սակայն 2021 թվականին այդ որոշումը չեղարկվել էր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







