Ռոսավիացիան առաջարկում է հուլիսի 15-ից վերսկսել թռիչքները Ռուսաստանից արտերկիր։ Այս մասին հայտնում է ТАСС-ը ՝ վկայակոչելով ավիաընկերություններից մեկի աղբյուրին։
«Երեկ Ռոսավիացիայում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում որոշվել է առաջարկել հուլիսի 15-ից վերսկսել միջազգային ավիահաղորդակցությունը ՌԴ մի շարք քաղաքներից դեպի 15 երկրներ։ Ռոսավիացիան մտադիր է իր առաջարկներն ուղարկել «Роспотребнадзор»: Ենթադրվում է, որ այն երկրների ցանկը, որոնց հետ կարող է վերսկսվել ավիահաղորդակցությունը, Ռոսավիացիան Роспотребнадзор-ի հետ համատեղ կորոշի», -նշում է գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին:
Նշվում է, որ բիզնես-ավիացիայի համար նախատեսվում է թռիչքները բացել «գրեթե բոլոր երկրների» համար:
Իր հերթին «Interfax» — ը՝ վկայակոչելով իր աղբյուրին, հայտնում է, որ ռուսական ավիաընկերություններն ուսումնասիրում են հուլիսի կեսերից միջազգային ուղեւորատար ավիահաղորդակցության վերսկսման հնարավորությունը:
Նշվում է, որ առաջինը կարող են վերսկսվել թռիչքները դեպի ԵԱՏՄ եւ ԱՊՀ-ի երկրներ։
«Այնուհետեւ այլ երկրների կողմից սահմանների բացմանը զուգահեռ փոխադարձության պայմաններում կվերականգնվի ավիահաղորդակցությունը նաեւ նրանց հետ», — ասել է գործակալության աղբյուրը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







