Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 20:39

ԱՄՆ-ն ժամկետ է սահմանել Ուկրաինայի հարցում առաջընթացի համար․ Axios

ԱՄՆ-ն ժամկետ է սահմանել Ուկրաինայի հարցում առաջընթացի համար․ Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները, Կիևում Ուկրաինայի հետ բանակցությունների ընթացքում հայտնել են, որ ձգտում են մինչև ձմեռ առաջընթացի հասնել հակամարտության կարգավորման հարցում, հայտնել է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրին։

Պարբերականի մեկ այլ զրուցակից, որը մասնակցել է Կիևում կայացած բանակցություններին, հայտնել է, որ հանդիպումը լավ է անցել։ Նրա խոսքով՝ Քուշներն ու Ուիթքոֆը մտադիր են կողմերի հետ աշխատել «թարմացված» խաղաղության առաջարկի շուրջ։

«Իրավիճակը կարող է փոխվել դեպի լավը, եթե բոլոր շահագրգիռ կողմերը համապատասխան քայլեր ձեռնարկեն», — հայտնել է նա։

Financial Times-ը ևս, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ ամերիկացի բանակցողները Կիևին վստահեցրել են, որ մինչև ձմեռ հնարավոր է առաջընթացի հասնել։ Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ՝ Ուիթքոֆն ու Քուշները բանակցություններին իրենց հետ բերել են նախկինում հրապարակված փաստաթղթերի «թարմացված տարբերակները», որոնք վերանայվել են՝ հաշվի առնելով խաղաղության համաձայնագիր կնքելու նախորդ փորձերի փակուղային արդյունքները և փոփոխված հանգամանքները։

Ավելի վաղ Ուիթքոֆն ու Քուշները գնահատել էին Ուկրաինայի հետ բանակցությունների արդյունքները։ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ պատերազմն Ուկրաինայում չափազանց երկար է տևել և ցանկանում է, որ այն հնարավորինս շուտ ավարտվի։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+