Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:20

[ԶԼՄ] ԱՄՆ-ի կողմից հավելյալ 5,4 մլն դոլար է տրամադրվել ՀՀ-ին. դեսպան

[ԶԼՄ] ԱՄՆ-ի կողմից հավելյալ 5,4 մլն դոլար է տրամադրվել ՀՀ-ին. դեսպան

Ակնհայտ է, որ այս մեծ թվերը մտահոգության տեղիք են տալիս, բայց, կարծում եմ՝ ԿՈՎԻԴ-ի դեմ պայքարում մեր միասնական ջանքերը կարող են արդյունք ունենալ։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ Միացյալ Նահանգները հնարավորինս աջակցում է Հայաստանի կառավարությանը։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։

Դեսպանը հայտնել է, որ ԱՄՆ-ի կողմից հավելյալ 5,4 միլիոն դոլար է տրամադրվել ՀՀ-ին՝ մի շարք ուղղություններով կառավարությանը աջակցելու համար։ «Եվ մենք եւս վերահասցեավորում ենք մեր ունեցած գումարների մի մասը՝ փոքր եւ միջին ձեռնարկություններին օգնելու համար։ Այնպես որ, ես դեռ լավատես եմ, որ կկարողանանք վերականգնվել ու շտկել իրավիճակը, բայց դա բոլորիցս մեծ ջանք է պահանջում»,-նշել է դեսպանը։

Անդրադառնալով  ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պայքարի ներկա վիճակին՝ դեսպան Թրեյսին նշել է. «Ես գնահատում եմ այն փաստը, թե որքան բաց է եղել վարչապետը, կարծում եմ, որ սա ճգնաժամային լավ առաջնորդությանը բնորոշ հաղորդակցության իսկական նշան է: Եթե հասարակությունը կորցնի վստահությունը՝ զգալով տեղեկատվություն թաքցնելու փորձեր, մենք մեծ փորձանքի մեջ կհայտնվենք»։

Ըստ դեսպան Թրեյսիի՝ վարչապետը խոսել է այն մասին, թե ինչպես է փորձում հավասարակշռություն ապահովել հանրային առողջության եւ տնտեսության պահպանման միջեւ: «Սա շատ դժվար գործ է։ Մենք տեսնում ենք, որ կառավարությունը շարունակում է աշխատել այս հարցի շուրջ: Եվ այս խնդրին մենք նաև Միացյալ Նահանգներում ենք բախվում, նաեւ՝ աշխարհի շատ վայրերում: Հայաստանի այս առումով եզակի չէ: Վերադառնամ մի քիչ առաջ իմ ասածին. միակ բանը, որ հիմա կարող ենք անել, կանոնների պահպանումն է, որ կառավարությունը խնդրում է յուրաքանչյուր քաղաքացուց անել»,-նշել է նա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+