Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությունն ավարտվել է նրա հայրենի Մաշհադ քաղաքում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նրա մարմինն ամփոփվել է Իմամ Ռեզայի դամբարանում, որտեղ երկու տարի առաջ տեղի է ունեցել ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի հուղարկավորությունը։
Վերջին պահին, Խամենեիին հարգանքի տուրք մատուցել ցանկացողների թվի պատճառով, հուղարկավորության արարողության կազմակերպիչները ստիպված էին փոխել դամբարան տանող երթուղին։ Առաջնորդի մարմինը տեղափոխող հուղարկավորության շքերթը չի կարողացել հասնել դամբարան, ինչի պատճառով ստիպված օգտագործել են ուղղաթիռ։
Դամբարանում հարյուր հազարավոր ուխտավորներ մասնակցել են Խամենեիի և նրա հետ մահացած ընտանիքի անդամների համար աղոթքի արարողությանը։ Այնուհետև պաշտոնական հուղարկավորության արարողությունը տեղի է ունեցել փոքր հավաքույթով։
Հուլիսի 3-ին Թեհրանում մեկնարկել էին Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունները, որը սպանվել էր փետրվարի 28-ին ամերիկյան և իսրայելական ավիահարվածների հետևանքով: Հոգեհանգստի արարողությանը մասնակցել են առնվազն 100 երկրներից ժամանած բարձրաստիճան պատվիրակություններ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս ժամանել էր Իրան և մասնակցել Խամենեիի հրաժեշտի արարողությանը։
Հուլիսի 4-ից 5-ը այաթոլլայի մարմինը դրվել է Թեհրանի Մոսալլահում (Իրանի մայրաքաղաքի ամենամեծ կրոնական և հասարակական համալիրը): Հուլիսի 6-ին Թեհրանի գլխավոր փողոցներով տեղիէր ունեցել հուղարկավորության արարողություն, որից հետո մարմինը տեղափոխվել է Ղոմ՝ Իրանի գլխավոր կրոնական կենտրոն, որտեղ հուլիսի 7-ին տեղի ին ունեցել հուղարկավորության արարողությունները: Նույն երեկոյան Ալի Խամենեիի մարմինը ուղարկվել էր Իրաք, որտեղ Նաջաֆում և Քարբալայում առանձին հրաժեշտի արարողություններ էին կայացել տեղի շիա մուսուլմանների համար:






































