Իրանին հասցվող ԱՄՆ հարվածների ֆոնին առևտրային նավերի տեղաշարժը Հորմուզի նեղուցով գրեթե ամբողջությամբ դադարել է, հայտնել է Bloomberg-ը:
Ըստ գործակալության՝ խոշոր նավերի թվում նկատվել է միայն ԱՄՆ պատժամիջոցների տակ գտնվող մեկ տանկեր, որը նեղուցով դուրս էր գալիս Պարսից ծոցից։
Հորմուզի նեղուցով հուլիսի 8-ին երկու ուղղությամբ անցել է մոտ 14 բեռնատար նավ, հավելել է գործակալությունը՝ նշելով, որ դա ամենացածր ցուցանիշն է հունիսի 16-ին ամերիկա-իրանական փոխըմբռնման հուշագրի ստորագրումից ի վեր:
ԱՄՆ և Իրանի միջև բանակցությունների ֆոնին Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո հուլիսի 8-ի առավոտյան ԻՀՊԿ-ն հարվածել էր Բահրեյնում և Քուվեյթում ԱՄՆ ռազմական օբյեկտներին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Անկարայում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ, հայտարարել էր, որ չի ցանկանում բանակցել Իրանի հետ։ Ըստ ԶԼՄ-ների՝ բանակցություններից դուրս գալու մասին հայտնել էր նաև իրանական կողմը։






































