Նիժնի Նովգորոդում վատ եղանակի պատճառով ճոպանուղու վրա արգելափակվել է 16 մարդ, այդ թվում՝ 4 երեխա, և այժմ իրականացվում է նրանց տարհանումը, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությանը։
«Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով ուղևորներով մի քանի խցիկ կանգ է առել և մնացել կախված վիճակում։ Դեպքի վայր են ուղարկվել արտակարգ իրավիճակների ծառայությունները։ Ներկայում ՌԴ ԱԻՆ-ի Վոլգայի տարածաշրջանային որոնողափրկարարական ջոկատի փրկարարներն իրականացնում են տարհանման աշխատանքներ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվել է, որ մարդկանց կյանքին վտանգ չի սպառնում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







