Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:49

ԱՄՆ-ն Իրանին զգուշացրել է բանակցողների դեմ իսրայելական հնարավոր հարվածի մասին

ԱՄՆ-ն Իրանին զգուշացրել է բանակցողների դեմ իսրայելական հնարավոր հարվածի մասին

ԱՄՆ-ն տարածաշրջանային միջնորդների միջոցով Իրանին զգուշացրել էր, որ Իսրայելը կարող է իրանցի երկու բարձրաստիճան բանակցողի սպանելու փորձ կատարել, գրում է Ynet-ը՝ հղում անելով The New York Times-ին։

Պարբերականի տվյալներով՝ Վաշինգտոնի մտահոգությունը վերաբերել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիին և Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին, որոնք առանցքային դեր են ունեցել ԱՄՆ-ի հետ հրադադարի և ավելի լայն համաձայնության շուրջ շփումներում։

Ynet-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պաշտոնյաները մտավախություն են ունեցել, որ նրանց դեմ հնարավոր հարվածը կարող էր խափանել բանակցությունները և հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսման։ Ամերիկյան կողմի մտահոգությունն ուժեղացել էր ապրիլին՝ բանակցությունների մեկնարկից հետո։

Ըստ հրապարակման՝ ԱՄՆ-ում ընդունել են, որ պատերազմի սրման փուլում Արաղչին և Ղալիբաֆը՝ որպես բարձրաստիճան պաշտոնյաներ, կարող էին Իսրայելի համար դիտարկվել որպես հնարավոր թիրախներ, սակայն բանակցությունների մեկնարկից հետո նրանց սպանությունը, Վաշինգտոնի գնահատմամբ, կարող էր ավարտել դիվանագիտական գործընթացը։

Իսրայելը վերջին տարիներին թիրախավորել է Իրանի բարձրաստիճան զինվորականներին և միջուկային ոլորտի ներկայացուցիչներին․ 2024-ին Դամասկոսում զոհվել էին ԻՀՊԿ գեներալներ, իսկ 2025-ին Reuters-ը գրել էր ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամիի, Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերիի և միջուկային գիտնականների սպանության մասին։

Կարդացեք նաև՝

Դոհայում ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցություններում առաջընթաց կա․ Կատարի ԱԳՆ

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+