Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:23

Ռոբերտ Ուիլյամը դարձել է Գլենդելի առաջին հայ ոստիկանապետը

Ռոբերտ Ուիլյամը դարձել է Գլենդելի առաջին հայ ոստիկանապետը

Գլենդելի առաջին հայ ոստիկանապետ Ռոբերտ Ուիլյամը հույս ունի, որ իր նշանակումը կոգեշնչի հայ-ամերիկյան համայնքի երիտասարդներին ընտրել հանրային ծառայության ճանապարհը, գրում է The Armenian Report-ը։

Պարբերականի հետ զրույցում Ուիլյամը նշել է, որ իր կարիերայի ամենամեծ անակնկալներից մեկը հանդիսացել է Գլենդելի հայ համայնքի աջակցությունը։ Նրա խոսքով՝ մանկության տարիներին վստահ չէր, թե ինչպե՞ս հայ համայնքը կընդունի հայ ոստիկանի, սակայն հետագայում տեսել է, որ հայերն աջակցում են հանրային անվտանգությանը, օրենքին և կարգուկանոնին։

Ուիլյամը պատմել է, որ հաճախ առանձնահատուկ կապ է զգացել հայ բնակիչների հետ, երբ ծառայության ընթացքում արձագանքել է նրանց մասնակցությամբ կանչերին։ Նրա խոսքով՝ համայնքի աջակցությունը հատկապես տեսանելի էր դարձել 2020 թվականին Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո ԱՄՆ-ում սկսված քաղաքացիական անկարգությունների ֆոնին։ Նա հիշել է, որ այդ օրերին հայերը ոստիկանության շենք էին բերում փախլավա և լահմաջո՝ այդ կերպ շնորհակալություն հայտնելով ոստիկանների աշխատանքին։

Գլենդելը, որտեղ ապրում է Հայաստանից դուրս ամենամեծ հայկական համայնքներից մեկը, երկար տարիներ ձևավորվել է հայ-ամերիկյան համայնքի քաղաքացիական ներգրավվածության, բիզնես առաջնորդության և համայնքային մասնակցության շնորհիվ։ Ուիլյամի նշանակումը պարբերականը կարևոր իրադարձություն է համարել քաղաքի ինքնության մաս դարձած համայնքի համար։

Ուիլյամը Գլենդելի ոստիկանությունում ծառայել է ավելի քան երկու տասնամյակ։ Նրա ճանապարհն սկսվել է որպես ուսանող կամավոր և ոստիկանության կադետ։ 2003 թվականին նա երդում է տվել որպես ոստիկան, 2020 թվականին նշանակվել է կապիտան, 2025 թվականի սեպտեմբերին՝ ոստիկանապետի տեղակալ, իսկ 2026 թվականի հունվարին՝ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Հունիսի 23-ին նա պաշտոնապես նշանակվել է Գլենդելի ոստիկանության 21-րդ ղեկավար։

Ուիլյամը նշել է, որ առաջինը լինելը կարևոր է միայն այն դեպքում, եթե այն ճանապարհ է բացում մյուսների համար։

«Լավ է լինել առաջինը, բայց ավելի լավ կլինի ճանապարհ հարթել, որ վերջինը չլինես»,- ասել է նա։

Նա հույս է հայտնել, որ իր նշանակումը կոգեշնչի ինչպես արդեն ոստիկանությունում ծառայող երիտասարդ սպաներին, այնպես էլ համայնքի այն երիտասարդներին, որոնք ցանկանում են ապագայում դառնալ ոստիկան։

«Երբ նրանք տեսնում են Ռոբերտին, նրանք տեսնում են իրենց»,- ասել է Ուիլյամը։

Գլենդելում ձևավորվել է ԱՄՆ-ի ամենամեծ հայկական համայնքներից մեկը, որը տարիների ընթացքում զարգացել է հայ-ամերիկյան քաղաքացիական ներգրավվածության, բիզնես առաջնորդության և համայնքային ակտիվ մասնակցության շնորհիվ։ Ուիլյամի նշանակումը կարևոր իրադարձություն է այն համայնքի համար, որը հանդիսանում է քաղաքի ինքնության անբաժանելի մասը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+