Արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի կարողությունը հասել է 1 մլրդ դոլարի, հայտնում է Bloomberg-ը։
Արգենտինայի հավաքականի 38-ամյա հարձակվողը 2007 թվականից ի վեր միայն աշխատավարձերի և բոնուսների տեսքով վաստակել է ավելի քան 700 մլն դոլար։ Նա միլիարդատիրոջ կարգավիճակին հասել է առևտրային գործարքների, հեռուստատեսային եկամուտների և ներդրումների շնորհիվ։
Մեսսիին դարձել է երկրորդ միլիարդատեր ֆուտբոլիստը՝ պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուից հետո։
Մեսսին 2023 թվականից հանդես է գալիս ԱՄՆ-ում գտնվող «Ինտեր Մայամի» ակումբում։ Նրա հիմնական աշխատավարձը տարեկան 25 մլն դոլար է, իսկ տարեկան երաշխավորված ընդհանուր աշխատավարձը կազմում է մոտ 28,3 մլն դոլար։ Պայմանագիրը նաև ներառում է ակումբում սեփականության բաժնեմաս և Apple-ի ու Adidas-ի հետ գործընկերություններից ստացված շահույթի բաշխում։ Մեսսիի տարեկան եկամուտը գնահատվում է մոտ 130 մլն դոլար։






































