Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:53

Թրամփը բացառել է Իրանի դեմ պատժամիջոցների մեղմացումը մինչև գործարքի կնքում

Թրամփը բացառել է Իրանի դեմ պատժամիջոցների մեղմացումը մինչև գործարքի կնքում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր չէ մեղմացնել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները՝ մինչև կողմերի միջև վերջնական համաձայնագրի ստորագրում:

«Ո՛չ: Իրականում՝ դա չեմ անի, քանի դեռ նրանք չեն ստորագրել համաձայնագիր: Մենք ոչինչ չենք առաջարկել»,- լրագրողներին հայտնել է Թրամփը՝ պատասխանելով բանակցությունների ընթացքում սահմանափակումների հնարավոր թուլացման մասին հարցին:

Սպիտակ տան ղեկավարը նաև նշել է, որ Իրանի ներկայիս բանակցողների հետ երկխոսություն վարելն ավելի հեշտ է, քան նրանց նախորդների:

Ավելի վաղ Tasnim գործակալությունը, հղում անելով սեփական աղբյուրներին, տեղեկություն էր տարածել, թե իբր ԱՄՆ-ն համաձայնել է ժամանակավորապես մեղմացնել իրանական նավթի դեմ պատժամիջոցները և կարող է դրանք լիովին չեղարկել հակամարտության կարգավորման շրջանակում:

Միևնույն ժամանակ, Թեհրանն ու Վաշինգտոնը շարունակում են ուղերձների փոխանակումը՝ հիմնվելով իրանական կողմի ներկայացրած 14 կետից բաղկացած առաջարկի վրա, հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային: Ըստ Tasnim-ի տվյալների՝ Իրանի նոր առաջարկն ամերիկյան կողմին է փոխանցել Պակիստանը. փաստաթղթում հիմնական շեշտը դրված է մարտական գործողությունների դադարեցման և վստահության ամրապնդման միջոցառումների վրա:

Al Arabiya հեռուստաալիքի տվյալներով՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հաջորդ փուլը կարող է կայանալ հունիսի սկզբին Իսլամաբադում՝ ուխտագնացության (հաջի) սեզոնի ավարտից հետո: Աղբյուրները նշում են, որ կողմերն այժմ աշխատում են համաձայնագրի վերջնական տեքստի վրա:

Միացյալ Նահանգներն ու Իսրայելն Իրանի դեմ պատերազմն սկսել էին փետրվարի 28-ին։ Ապրիլի 7-ին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր Իսլամական Հանրապետության հետ երկշաբաթյա փոխադարձ հրադադարի մասին։ Թրամփը հայտնել էր, որ հրաժարվել է մայիսի 19-ին նախատեսված Իրանին հարվածելու ծրագրից՝ Կատարի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի խնդրանքով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+