Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը հրաժարական կտա, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում տարածաշրջանային ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՌԲԿ-ն։
«Հանրապետության ներկայիս ղեկավար Մելիքովի լիազորությունների ժամկետը լրանում է սեպտեմբերին։ Նա շատ բան է արել, և մենք շնորհակալ են, բայց անցնում է այլ աշխատանքի. կյանքը շարունակվում է»,- ասել է Պուտինը։
Հանրապետության ներկայացուցիչներն առաջարկել են, որ նախագահը Դաղստանի ղեկավարի պաշտոնում առաջադրի տարածաշրջանային Գերագույն դատարանի նախագահ Ֆյոդոր Շչուկինին, և Պուտինն աջակցել է նրա թեկնածությունը։
Մելիքովը ղեկավարում է հանրապետությունը 2021 թվականի հոկտեմբերից։
Ավելի վաղ, նախագահական վարչակազմին մոտ կանգնած դաշնային պաշտոնյան և ՌԲԿ-ի երկու աղբյուր հայտնել էին, որ Մելիքովը մայիսին կարող է լքել պաշտոնը։ Այդ աղբյուրների համաձայն՝ որոշումը կայացվել էր Դաղստանում ապրիլի սկզբին տեղի ունեցած զանգվածային ջրհեղեղից առաջ։
Մարտի վերջին և ապրիլի սկզբին Դաղստանում ուժեղ անձրևները լայնածավալ ջրհեղեղներ էին առաջացրել, ինչը հանգեցրել էր արտակարգ դրության։ Վեց մարդ զոհվել էր, բնակելի շենքերն ու հասարակական օբյեկտները վնասվել էին։





































