Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+2°
  • Կապան+2°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 22:56

Հունգարիայում խորհրդարանական ընտրությունների ռեկորդային մասնակցություն է գրանցվել

Հունգարիայում խորհրդարանական ընտրությունների ռեկորդային մասնակցություն է գրանցվել

Հունգարիայում ավարտվել են երկրի միապալատ խորհրդարանի՝ Պետական ժողովի ընտրությունները, որոնց արդյունքներից է կախված, թե ով կդառնա երկրի հաջորդ վարչապետը։

ՌԲԿ-ի փոխանցմամբ՝ տեղամասերի փակման պահին գրանցվել է ընտրողների ռեկորդային մասնակցություն՝ 77,8%։ Հունգարիայի ազգային ընտրական հանձնաժողովն արդեն սկսել է ձայների հաշվարկը, իսկ առաջին նախնական արդյունքներն սպասվում են մոտակա ժամերին։

Հասարակական կարծիքի հարցումները կանխատեսում են Պետեր Մադյարի գլխավորած «Տիսա» ընդդիմադիր կուսակցության հաղթանակը։ Մադյարը, ով ընդամենը երկու տարի առաջ գործող վարչապետ Վիկտոր Օրբանի գլխավորած «Ֆիդես» իշխող կուսակցության անդամ էր, այժմ հանդես է գալիս որպես նրա գլխավոր մրցակից։ PolitPro-ի ապրիլի 11-ի տվյալներով՝ ընդդիմության առավելությունը կազմում էր գրեթե 9 տոկոսային կետ՝ 49,3% ընդդեմ իշխող ուժի 40,5%-ի։

Հունգարիայի պետական ժողովն ընտրվում է խառն ընտրակարգով և բաղկացած է 199 պատգամավորից։ Նրանցից 106-ն ընտրվում են միամանդատ ընտրատարածքներից՝ մեծամասնական սկզբունքով, իսկ 93-ը՝ համապետական կուսակցական ցուցակներով՝ համամասնական համակարգով։ Կուսակցությունների համար սահմանված է 5% անցողիկ շեմ, երկու կուսակցություններից կազմված դաշինքների համար՝ 10%, իսկ երեք և ավելի ուժերի միավորումների դեպքում՝ 15%։

Օրբանը վարչապետի պաշտոնը զբաղեցրել էր 1998-2002 թվականներին, ապա վերադարձել 2010-ին և այդ ժամանակից ի վեր՝ պաշտոնավարում է չորրորդ ժամկետն անընդմեջ։ 2022 թվականի ընտրությունների արդյունքներով՝ «Ֆիդես»-ի և Քրիստոնեադեմոկրատական ժողովրդական կուսակցության կոալիցիան ստացել էր խորհրարանի տեղերի մոտ երկու երրորդը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+