Պանամայի ջրանցքի վրայով անցնող «Ամերիկաների կամրջի» տակ մի քանի բենզինատարի պայթյունի և հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն մեկ մարդ, երկուսը՝ վիրավորվել, հայտնել է El Tiempo թերթը։
Թերթի տվյալներով՝ միջադեպի պատճառով Խաղաղ օվկիանոսի կողմից ջրանցքը հատող ամենահին կամրջի վրա երթևեկությունը փակվել է։ Հրդեհը կլանել է առնվազն երկու բենզինատար, իսկ իրավիճակը բարդացել է վառելիքի պահեստների մոտ լինելու պատճառով։
Հրդեհի մարմանը մասնակցել է ավելի քան 75 պանամացի հրշեջ, որոնցից երկուսը թեթև այրվածքներ են ստացել։
«Մեզ տեղեկացրել են, որ մեկ մարդ մնացել է երկու ցիստեռնի միջև և մահացել»,- ասել է հրշեջ ծառայության գլխավոր տնօրեն, գնդապետ Վիկտոր Ռաուլ Ալվարեսը։
Նա նշել է, որ հրդեհը ամբողջությամբ մարվել է, իրականացվում են սառեցման աշխատանքներ։






































