ԱՄՆ-ն դաշնակիցների հետ բանակցություններում հայտարարել է, որ ուժի մեջ կթողնի ռուսական նավթի որոշ մատակարարումների նկատմամբ պատժամիջոցները թուլացնելու որոշումը, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրին:
Ըստ պարբերականի՝ այդ թուլացումը կլինի ժամանակավոր: Բացի այդ, բանակցությունների ընթացքում ամերիկյան կողմը հայտնել է, որ շարունակում է հնարավոր համարել Ռուսաստանին և Ուկրաինային բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելը:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը թույլատրել էր նավթ և նավթամթերքներով բեռնված ռուսական նավերին իրականացնել դրանց վաճառքը։ ԵՄ-ն մարտի 25-ին հետաձգել էր Ռուսաստանից նավթի ներմուծման արգելքը՝ Իրանի ճգնաժամի պատճառով։
































