Իրանի մայրաքաղաք Թեհրանը, ինչպես նաև Իրանի հյուսիսում գտնվող մի քանի հարակից շրջան մնացել են առանց էլեկտրաէներգիայի ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման հետևանքով, հայտնել է ՏԱՍՍ-ը։
Իրանի էներգետիկայի նախարարության հայտարարության համաձայն՝ էլեկտրաէներգիայի վերականգնման աշխատանքները շարունակվում են։
Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի մահը: Երկու կողմում էլ զոհերի և վիրավորների թիվն աճում է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







