Իրանի դեմ գործողությանը մասնակցող որոշ ամերիկացի զինվորականներ խոստովանել են, որ չեն ցանկանում իրենց կյանքը զոհել Իսրայելի համար, հայտնել է Huffpost-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հոդվածում ներառված են հարցազրույցներ զինծառայողների, պահեստազորայինների և նրանց ներկայացնող մարդու իրավունքների պաշտպանների հետ։ Զինվորները դժգոհել են ուժեղ սթրեսից և «հիասթափության» պատճառով նույնիսկ մտածում են հեռանալու մասին։
«Մենք չենք ուզում մահանալ Իսրայելի համար, մենք չենք ուզում քաղաքական խաղաքարեր լինել»,- պարբերականը մեջբերում է նորակոչիկների խոսքերը։
Հրապարակման մեջ նշվում է, որ պահեստազորայինները՝ որպես հիմնական հուսահատեցնող գործոն, նշում են Իրանի հետ պատերազմն արդարացնող հստակ հիմնավորման բացակայությունը։
Կայքը եզրակացրել է, որ ամերիկյան բանակի շարքերում աճող դժգոհությունը և զինծառայողների շրջանում մարտական ոգու անկումը չեն նպաստում Իսլամական Հանրապետության դեմ արշավի հաջողությանը։
Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի մահը: Երկու կողմում էլ զոհերի թիվը ժամ առ ժամ փոխվում է։





































