Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) Գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը հաստատել է Լիբանանում ցամաքային գործողությունների ծրագիրը, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։
««Հեզբոլլահ» շարժման դեմ գործողությունը տևական է, և մենք (ՑԱԽԱԼ — խմբ.) պատրաստ ենք դրան»,- հայտարարել է Զամիրը։
Նրա խոսքով՝ այն «դեռ նոր է սկսվել»։
«Իրանում գործողության ավարտից հետո «Հեզբոլլահ» շարժումը կմնա միայնակ և մեկուսացված»,- հավելել է Իսրայելի Գլխավոր շտաբի պետը։
Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ ռազմական գործողության մեկնարկից հետո Իրանի դաշնակից «Հեզբոլլահ» շարժումը մարտի 2-ին հրթիռային հարձակում էր սկսել Իսրայելի հյուսիսային շրջանների ուղղությամբ:
Ի պատասխան՝ Իսրայելը մարտի 2-ից լայնածավալ ռազմական գործողություն էր սկսել Լիբանանի դեմ՝ ինտենսիվ օդային հարվածներ հասցնելով Բեյրութի ծայրամասերին, Լիբանանի հարավին և արևելքին: Մարտի 3-ից Իսրայելն սկսել էր սահմանափակ ցամաքային ներխուժում Լիբանանի հարավ, որը հետագա օրերին ավելի էր ընդլայնվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







