Իրանը մերժել է հրադադարի բանակցություններում միջնորդելու պատրաստակամություն հայտնող երկրների բոլոր առաջարկները և որոշակի երաշխիքներ է պահանջում Ամերիկայի Միացյալ Նահանգներից՝ դիվանագիտական գործընթացը վերսկսելու համար, հայտնել է լիբանանյան «Ալ Մայադին» հեռուստաալիքը։
Ըստ ալիքի՝ Թեհրանը պնդում է, որպեսզի Վաշինգտոնը երաշխավորի ապագայում Իսլամական Հանրապետության դեմ չհարձակվելը, վճարի փոխհատուցում և համաձայնվի Իրանի կողմից իր միջուկային էլեկտրակայաններում միջուկային վառելիքի լիարժեք ցիկլի ներդրմանը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իրանը մտադիր է Պարսից ծոցում գտնվող առևտրային նավերից անվտանգության վճարներ պահանջել։
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից մի շարք հարվածներ էին հասցրել Իրանի տարբեր թիրախների, որոնց հետևանքով զոհվել էին բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Թեհրանը պատասխանել էր՝ թիրախավորելով Իսրայելը և Մերձավոր Արևելքի երկրների ամերիկյան ռազմաբազաները, փակել Հորմուզի նեղուցը։





































