Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+2°
  • Կապան+2°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 02:44

Իրանի դեմ ռազմական գործողությունը շատ շուտով կավարտվի, բայց ոչ այս շաբաթ․ Թրամփ

Իրանի դեմ ռազմական գործողությունը շատ շուտով կավարտվի, բայց ոչ այս շաբաթ․ Թրամփ

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունը շուտով կավարտվի, «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը

«Շուտով, շատ շուտով»,- ասել է նա Ֆլորիդայում կայացած մամուլի ասուլիսում։

Սակայն, լրագրողի հարցին, թե արդյոք այն կարո՞ղ է ավարտվել այս շաբաթ, Թրամփը պատասխանել է` «Ո’չ»։

Նա ասել է, որ Իրանի դեմ գործողության հիմնական նպատակն է զրկել այդ երկրին իր հարևաններին, ինչպես նաև Իսրայելին և Վաշինգտոնին սպառնալու հնարավորությունից։

«Մենք պետք է համոզվենք, որ հաջորդ օրը (ռազմական գործողությունների ավարտից հետո- խմբ.) նրանք չեն շտապի միջուկային զենք ստեղծել»,- ասել է նա։

Թրամփը հավելել է, որ իր համար կարևոր է, որ Իրանը չունենա ոչ միայն միջուկային զենք, այլև այլ զենք մշակելու հնարավորություն, որոնք կարող են սպառնալ «հարևան երկրներին, Իսրայելին և Միացյալ Նահանգներին»։

Թրամփը կրկնել է իր պնդումը, որ առանց իր վճռական գործողությունների Իրանը կմշակեր միջուկային զենք և հրթիռներ, որոնք կարող են հասնել Միացյալ Նահանգներ։

Ամերիկացի առաջնորդը նաև հաղորդել է Իրանի դեմ գործողության ընթացքում ավելի քան 5000 թիրախի ոչնչացման մասին։ Այնուամենայնիվ, նա նշել է, որ Միացյալ Նահանգները «որոշ կարևոր թիրախներ հետաձգել է»։ Թրամփը բացատրել է, որ ցանկանում է դիտարկել իրավիճակը նախքան այդ թիրախներին հարվածելու որոշում կայացնելը։ Մասնավորապես, ըստ Թրամփի, դա կարող է ներառել էլեկտրաէներգիայի արտադրության օբյեկտների անջատում։

Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական ​​գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը: Երկու կողմում էլ զոհերի թիվը ժամ առ ժամ փոխվում է։ Մարտի 1-ի՝ ժամը 15։30-ի դրությամբ, Մերձավոր Արևելքում զոհերի թվում հայեր չկան։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+