Իսրայելի պաշտպանության ուժերը (ԻՊՈւ) հայտարարել են Թեհրանում և ամբողջ Իրանում թիրախների դեմ լայնածավալ հարվածների մեկնարկի մասին, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»։
«ԻՊՈւ-ն սկսել է լայնածավալ հարվածներ Թեհրանում և Իրանի այլ տարածքներում թիրախների դեմ»,- ասվում է ԻՊՈւ-ի Telegram-ի ալիքում հրապարակված հայտարարության մեջ։
Փետրվարի 28-ից ԱՄՆ-ն և Իսրայելը մի շարք հարվածներ էին հասցրել Իրանի տարբեր թիրախների, որոնց հետևանքով զոհվել էին բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Թեհրանը պատասխանել էր տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի մի քանի թիրախի հարվածելով: Միմյանց դեմ հարվածները շարունակվում են։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







