Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 11:17

Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Թեհրանին և Բեյրութին, Իրանը՝ Թել Ավիվին

Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Թեհրանին և Բեյրութին, Իրանը՝ Թել Ավիվին

Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Թեհրանին և Բեյրութին: Իրանը հայտարարում է, որ հրթիռներ է արձակել Թել Ավիվի ուղղությամբ. հակամարտությունը շարունակվում է արդեն յոթերորդ օրը, հաղորդում է BBC-ն:

Մեկ գիշերվա ընթացքում հարվածներ են հասցվել Մերձավոր Արևելքի թիրախային օբյեկտներին, այդ թվում՝ Իսրայելին, Իրանին, Լիբանանին և Բահրեյնին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի դիտարկում Իրան զորք ուղարկելու հնարավորությունը՝ այդ քայլն անվանելով «ժամանակի կորուստ»՝ հավելելով, որ Թեհրանը «կորցրել է այն ամենը, ինչ կարող էր կորցնել»:

Սպիտակ տան ղեկավարը վերստին կոչ է արել Իրանի զինված ուժերի, ոստիկանության և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամներին վայր դնել զենքերը՝ խոստանալով «լիակատար անձեռնմխելիություն», եթե նրանք հրաժարվեն երկրի իշխող հոգևորական կառույցից։

«Դուք լիովին անվտանգ կլինեք՝ լիակատար անձեռնմխելիությամբ, հակառակ դեպքում՝ ձեզ կսպառնա բացարձակապես երաշխավորված մահ»,- ասել է նա:

ԱՄՆ բանակը հայտնել է, որ պատերազմի ընթացքում խորտակել է ավելի քան 30 իրանական նավ։ ԱՄՆ ծովակալ Բրեդ Քուփերը հավելել է, որ Իրանի  բալիստիկ հրթիռային հարձակումները նվազել են մոտ 90%-ով:

Սաուդյան Արաբիան էլ հայտարարել է, որ Էր Ռիյադից արևելք երեք անօդաչու թռչող սարք է խոցել։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից մի շարք հարվածներ էին հասցրել Իրանի տարբեր թիրախների, որոնց հետևանքով զոհվել էին բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին։ Թեհրանը պատասխանել էր՝ թիրախավորելով Իսրայելը և տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաները:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+