ԱՄՆ-ում ուժգին ձնաբքի հետևանքով զոհերի թիվը հասել է 85-ի, հայտնել է Associated Press-ը։
Նշվում է, որ զոհերի գրեթե կեսը գրանցվել է երկրի հարավային նահանգներում, որտեղ նման խիստ ձմեռային պայմաններ հազվադեպ են լինում։
Ամենաշատ զոհերը գրանցվել են Թենեսի, Միսիսիպի և Լուիզիանա նահանգներում։ Տեղի բնակչությունը նման եղանակային պայմանների պատրաստ չէր, ինչն էլ, ըստ իշխանությունների, էապես խորացրել է ձնաբքի հետևանքները։
Հունվարի 26-ին հաղորդվել էր, որ մոտ 90 մլն մարդ գտնվում է ծայրահեղ ցրտի նախազգուշացումների ներքո։ Իշխանությունները մտահոգություն էին հայտնել հատկապես ապաստարան և էլեկտրաէներգիա չունեցող քաղաքացիների անվտանգության հարցով, քանի որ սառնամանիքը կշարունակվի նաև առաջիկա օրերին։ Հունվարի 27-ին ԶԼՄ-ները հայտնել էին 30 զոհի մասին։






































