ԱՄՆ-ում ուժեղ ձնաբքի պատճառով ավելի քան 670 000 մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի, հունվարի 25-ին չեղարկվել է գրեթե 10 000 չվերթ, հայտնել է Reuters-ը։
Գործակալության հաղորդմամբ՝ օդերևութաբանները կանխատեսում են, որ շաբաթվա ընթացքում կտեղա ձյուն, ձնախառն անձրև, սառցակալած անձրև և կդիտվի վտանգավոր ցածր ջերմաստիճան։
Փոթորիկները «պատմական» անվանելով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 24-ին դաշնային արտակարգ իրավիճակ է հայտարարել Հարավային Կարոլինայում, Վիրջինիայում, Թենեսիում, Ջորջիայում, Հյուսիսային Կարոլինայում, Մերիլենդում, Արկանզասում, Կենտուկիում, Լուիզիանայում, Միսիսիպիում, Ինդիանայում և Արևմտյան Վիրջինիայում։





































