Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 07:43

Վաշինգտոնի հարձակման դեպքում Իրանն սպառնացել է հարվածներ հասցնել Իսրայելին և ԱՄՆ-ի բազաներին

Վաշինգտոնի հարձակման դեպքում Իրանն սպառնացել է հարվածներ հասցնել Իսրայելին և ԱՄՆ-ի բազաներին

Իրանը Վաշինգտոնի կողմից հարձակման դեպքում կհարվածի Իսրայելին և տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմական բազաներին, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը, փոխանցում է Associated Press-ը։

«Իրանի վրա հարձակման դեպքում և՛ օկուպացված տարածքը (Իսրայել՝ խմբ.), և՛ տարածաշրջանում գտնվող ԱՄՆ բոլոր ռազմական կենտրոնները, բազաներն ու նավերը կդառնան մեր օրինական թիրախները»,- նշել է նա հունվարի 11-ին՝ Իրանում ընթացող բողոքի ցույցերի կապակցությամբ գումարված խորհրդարանի արտահերթ նիստում։

Ղալիբաֆի խոսքով՝ «Իրանը կգործի՝ ելնելով սպառնալիքի ցանկացած օբյեկտիվ նշանից»։

Ավելի վաղ The New York Times-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների մի քանի տարբերակ, որոնք իրեն ներկայացրել են զինվորականները, սակայն «վերջնական որոշում դեռ չի ընդունվել»։

The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ Թրամփի վարչակազմի պաշտոնյաները նախնական քննարկումներ են անցկացրել «անհրաժեշտության դեպքում» Իրանին հարված հասցնելու հնարավորության վերաբերյալ:

Աղբյուրների տեղեկություններով՝ բանակցությունները գտնվում են սկզբնական փուլում։ Պարբերականի զրուցակիցները նշել են, որ Իրանին մոտալուտ հարձակում չի սպառնում, ԱՄՆ-ի գործողությունների ընթացքն Իսլամական Հանրապետության նկատմամբ դեռ համաձայնեցված չէ, ռազմական տեխնիկա և զինվորներ չեն տեղափոխվել հարվածին նախապատրաստվելու համար:

Reuters-ը, հղում անելով իր իսրայելական աղբյուրներին, գրել է, որ Իսրայելը բարձր պատրաստության վիճակում է գտնվում Իրանին ԱՄՆ-ի հնարավոր միջամտության համար, քանի որ տեղի իշխանությունները բախվում են վերջին տարիներին խոշորագույն հակակառավարական ցույցերի հետ:

Հունվարի 10-ին՝ Իրանում շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին, Թրամփը հայտարարել էր, որ պատրաստ է աջակցություն ցուցաբերել իրանական ժողովրդին։

Իրանում բողոքի ցույցերը շարունակվում են դեկտեմբերի 28-ից: Ի սկզբանե դրանք պայմանավորված էին տնտեսական ծանր իրավիճակով և ազգային արժույթի փոխարժեքի անկմամբ, բայց շուտով ձեռք են բերել նաև քաղաքական ենթատեքստ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+