ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է 2027 թվականի ռազմական բյուջեն 1 տրիլիոն դոլարից մինչև 1,5 տրիլիոն դոլար ավելացնելու որոշման մասին։ Սա տասնամյակի ընթացքում պաշտպանական ծախսերի ամենամեծ փոփոխությունն է։
Թրամփը նշել է՝ այս որոշումն ուղղված է երկրի պաշտպանունակության ամրապնդմանը և ժամանակակից զինված ուժերի կառուցմանը։ Սպիտակ տան ղեկավարն ասել է, որ լրացուցիչ միջոցները թույլ կտան կառուցել «Երազանքի բանակը»:





































