ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործարկել է ծրագիր, որն առաջարկում է ԱՄՆ մուտքի արտոնագրերի արագացված ստացում հարուստ օտարերկրացիներին, ովքեր կարող են վճարել առնվազն 1 միլիոն դոլար, հայտնում է BBC-ն:
Քարտը գնորդներին կտրամադրի «ուղիղ ճանապարհ դեպի քաղաքացիություն բոլոր որակավորված և ստուգված մարդկանց համար», նշել է նա:
«Ոսկեր քարտերն» ամերիկյան վիզայի տեսակ են, տրամադրվելու են նրանց, ովքեր կարող են ցուցադրել, որ իրենք զգալի օգուտ կբերեն երկրին: Սա նրանց կտա ԱՄՆ-ում ապրելու, աշխատելու իրավունք, ինչպես նաև քաղաքացիություն ստանալու հնարավորություն։
Այս քարտերի մասին Վաշինգտոնը հայտարարում է, երբ միաժամանակ ուժեղացնում է ներգաղթի հարցում պայքարը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







