Հայաստանի շախմատի կանանց հավաքականը Եվրոպայի թիմային առաջնության 8-րդ խաղափուլում 3-1 հաշվով առավելության է հասել Թուրքիայի հավաքականի նկատմամբ, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Հաղթանակ են տարել Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը: Լիլիթ Մկրտչյանի և Էլինա Դանիելյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
Նշվում է, որ Հայաստանի տղամարդկանց հավաքականը Թուրքիայի հետ հանդիպումն ավարտել է 2-2 հաշվով: Հաղթանակ է տարել Գաբրիել Սարգսյանը: Ռոբերտ Հովհաննիսյանի և Հայկ Մարտիրոսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
Հայաստանի շախմատի կանանց հավաքականն առաջնության 7-րդ խաղափուլում 2,5-1,5 հաշվով առավելության էր հասել Հունգարիայի հավաքականի նկատմամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







