Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:14

Պատերազմի հնարավորությունը չի նշանակում, որ պետք է քեզ «կզած» պահես․ Արամ Վարդևանյան

Ինչպե՞ս է ստացվում, որ ՀՀ իշխանությունները խոսում են Արցախում հումանիտար աղետի մասին, բայց դրանից հետո Բրյուսելում 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ծնված հայտարարության մեջ չի նշվում Արցախ բառը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։ Նա նշեց, որ դա հայտարարության առանցքային թերություններից մեկն է։ Հաջորդը դեմարկացիայի ու դելիմիտացիայի պայմանավորվածությունն է։

Վարդևանյանը կարծում է, որ հնարավոր չէ դեմարկացիա իրականացնել մի երկրի հետ, որը էթնիկ զտում, զինված գործողություններ է անում Արցախում։

Լրագրողի դիտարկմանը, թե նմանատիպ հայտարարություններ անողներին մեղադրում են պատերազմ հրահրելու մեջ՝ Վարդևանյանն ասաց․

«Այս խայտառակ իրավիճակի այլընտարնքը պատերազմը չէ, չի կարելի ՀՀ-ի ներսում ինչ-որ վախեցնելու քաղաքականություն վարել, չկա նման բան․ պատերազմի առկայության հնարավորության կամ այդ հանգամանքները չի նշանակում, որ պետք է դրա համար ամեն անգամ գնաս ու քեզ «կզած» պահես»։

Վարդևանյանը համոզված է, որ կան հարթակներ, որոնք պետք է օգտագործել, ԵԱՀԿ համանախագահության հարթակ, ՌԴ-ն՝ որպես բանակցությունների կողմի հարթակ, որոնք պետք է օգտագործել, մինչդեռ հայտարարության մեջ չի նշվում ԵԱՀԿ համանախագահություն բառը։

Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Հանդիպման արդյունքներով Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչև ապրիլի վերջ սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով ստեղծելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։

Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը ԱԳ նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+