Մոսկվան մտադիր է Թեհրանի հետ գործընկերային հարաբերություններ հաստատել բոլոր ոլորտներում։ Այս մասին Չինաստանում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է Ria.ru-ն։
«Մենք շահագրգռված ենք Իրանի, մեր ընկերների, հարևանների հետ գործընկերային հարաբերություններ հաստատել բոլոր ոլորտներում՝ երկկողմ գործերում, Կասպից ծովում և տարածաշրջանային այլ հարցերում»,- ասել է ռուս նախարարը։
Հանդիպումը տեղի է ունենում Աֆղանստանի հարևան երկրների արտգործնախարարների երրորդ համաժողովի շրջանակներում՝ Թունսի քաղաքում (ՉԺՀ):
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






